ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Ադրբեջանում ոստիկանությունը բռնի ուժով ցրել է ընտրակեղծիքների դեմ բողոքող ցուցարարներին
15:45, 12.02.2020 | mamul.am
10481 | 0

Բաքվում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց փետրվարի 9-ին անցկացված խորհրդարանական արտահերթ ընտրություններում կեղծիքների դեմ բողոքի ակցիա է կազմակերպվել: Ցուցարարների թվում են եղել նախկին թեկնածուները, լրագրողներ ու ակտիվիստներ: Ոստիկանները բռնի ուժով ցրել են ցույցը և ավտոբուսով տեղափոխել ցուցարարներին՝ առանց նախազգուշացնելու, թե ուր են շարժվում։ Պատգամավորի նախկին թեկնածու Ահադ Մամեդլիին ձերբակալվել է, ապա հայտնի է դարձել, որ նա ստացել է ուղեղի ցնցում և կողոսկրի կոտրվածք։ Բերման են ենթարկվել նաև ակտիվիստները։

Ադրբեջանում ոստիկանությունը բռնի ուժով ցրել է ընտրակեղծիքների դեմ բողոքող ցուցարարներին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր