ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թվի աճի տեմպերը նվազել են մոտ 50%-ով
16:55, 12.02.2020 | mamul.am
7049 | 0

Չինաստանի իշխանությունները նշում են, որ մեկ շաբաթվա ընթացքում երկրում նոր կորոնավիրուսով (COVID-19, Corona Virus Disease - 2019) վարակվածների թվի աճի տեմպերը նվազել են 48,2 տոկոսով, գրում է ТАСС գործակալությունը։ Այս մասին հայտնել է ՉԺՀ-ի Առողջապահության գործերի պետական կոմիտեի ներկայացուցիչը։
«Ներկայիս համաճարակաբանական իրավիճակը դեռևս շատ լուրջ է, բայց ձեռնարկված միջոցառումների շնորհիվ եղել են դրական միտումներ: Հիվանդների թվաքանակի աճի տեմպերն ալիքաձև նվազում են:1 օրում վարակվածության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է փետրվարի 4-ին՝ 3887 մարդ: Փետրվարի 11-ին այդ ցուցանիշը նվազել է՝ կազմելով օրական մինչև 2015 դեպք, նշել է գերատեսչության ներկայացուցիչը: Չինաստանում հիվանդությունից բուժվածների բաժինը երկու շաբաթվա ընթացքում 1,3 տոկոսից աճել է՝ հասնելով 10,6 տոկոսի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր