ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Պարզվում ա՝ մեր զինվորի համար պրոբլեմ ա, որ իր վարտիքը լվացքի մեքենայի մեջ հայտնվի ուրիշի վարտիքի հետ». Ն Փաշինյան
18:45, 12.02.2020 | mamul.am
20620 | 3

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ բանակում զոհերի ու մահվան դեպքերին: Հարց ուղղելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նա շեշտեց. «43 օրում մենք ունեցել ենք 10 ոչ մարտական զոհ, վերջին 13 օրում՝ 7 զոհ: Արդյո՞ք այս դեպքերը Ձեր ուշադրության կենտրոնում են»:

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այսօրվա դեպքից ասեմ, որ մանրամասն զրույց ենք ունեցել ևʹ ՊՆ նախարարի, ևʹ Գլխավոր շտաբի պետի հետ: Ցանկացած դեպք շատ մեծ խնդիր է բոլորիս համար: Ընդհանուր ես իմ տեսակետն ասել եմ՝ մենք պետք է այս խնդրի խորքը հասկանալու համար գնանք մեր բակեր, մեր դպրոցներ և տեսնենք՝ մեր երեխաներն իրար հետ ոնց են շփվում: Մենք բանակում վարտիքի փոխելու խնդիր էինք դրել, դրանք փոխեցինք, լվացքի մեքենաներով ապահովեցինք: Բայց հետո պարզվեց, որ մեր զինվորի արժանապատվության համար պրոբլեմ ա, որ իր վարտիքը լվացքի մեքենայի մեջ հայտնվի ուրիշի վարտիքի հետ: Եվ եթե հանկարծ նման դեպք տեղի ունենա, ապա դա կարող է ոմանց համար շատ լուրջ խնդիրներ առաջացնել, պարզաբանումների թեմա դառնալ: Մեր խնդիրն է՝ մինչև գենետիկ մակարդակ այդ խնդիրն ախտորոշել: Սա քրեական ենթամշակույթի արտահայտման ձևերից ա, ես կասկած չունեմ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր