ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Չինաստանի իշխանությունները գրանցել են նոր կորոնավիրուսից մահացությունների ռեկորդային աճ
10:45, 13.02.2020 | mamul.am
12958 | 0

Անցած օրվա ընթացքում Չինաստանի Հուբեյ նահանգում, որը հանդիսանում է նոր կորոնավիրուսային համաճարակի կիզակետը, մահացել է 242 մարդ: Այս մասին հայտնել է Չինաստանի Հիգիենայի և առողջապահության հարցերով պետական կոմիտեն:

Ընդհանուր առմամբ, նահանգում գրանցվել է 1․310 մահ, այդ թվում Ուհանում՝ 1.036 դեպք: Այսպիսով, վերջին 24 ժամվա ընթացքում մահացիությունը Հուբեյ նահանգում աճել է գրեթե մեկ քառորդով: Ավելի վաղ՝ փետրվարի 12-ին, իշխանությունները հայտնել էին հիվանդության հետևանքով 1.068 զոհերի մասին:

Սա վիրուսից մահացությունների թվի ռեկորդային աճ է։ Մինչ օրս գրանցվել էր մահացությունների թվի ամենամեծ աճը փետրվարի 10-ին (103 զոհ), գրում է Reuters-ը:
Չինաստանում հաստատվել է նոր կորոնավիրուսով վարակվելու ընդհանուր 48.206 դեպք, 33.693 մարդ բուժում է ստանում, ծանր վիճակում է 5.647 քաղաքացի, ևս 3.441 հիվանդ արդեն դուրս է գրվել հիվանդանոցից. նրանց թիվը մեկ օրում կազմել է 802 մարդ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր