ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Հարվարդին պարտավորեցրել են զեկուցել Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի և այլ երկրների հետ կապերի մասին․ #TheWallStreetJournal
18:15, 13.02.2020 | mamul.am
11789 | 0

ԱՄՆ կրթության նախարարությունը Հարվարդի համալսարանից պահանջել է, որպեսզի տեղեկատվություն տրամադրի այլ պետությունների, այդ թվում՝ Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի, Սաուդյան Արաբիայի և Քաթարի հետ հնարավոր կապերի վերաբերյալ, գրում է The Wall Street Journal-ը:

Համալսարանի պաշտոնյաները պետք է «բացահայտեն նվերները կամ պայմանագրերը՝ կապված Չինաստանի, Քաթարի, Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի և Իրանի իշխանությունների հետ»: Նախարարությունը մտադիր է նաև տեղեկություններ ստանալ «Սկոլկովո» հիմնադրամի, «Կասպերսկու լաբորատորիայի», չինական Huawei-ի և ZTE-ի, ինչպես նաև մի շարք այլ կառույցների հետ համալսարանական հնարավոր կապերի վերաբերյալ:
ԱՄՆ կրթության նախարարությունը կարծիք է հայտնել, որ Եյլի համալսարանը տեղյակ չի պահել ամերիկյան իշխանություններին 2014-2017 թվականների ընթացքում այլ երկրներից մոտ 375 մլն դոլարի չափով միջոցների ստացման մասին։ Հայտնի է, որ ԱՄՆ-ում գործում է բուհերի պարտավորության մասին օրենքը, համաձայն որի իշխանությունները պետք է տեղյակ լինեն մեկ տարվա ընթացքում 250 հազ դոլարը գերազանցող նվերներ ստանալու մասին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր