ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
ԱՄՆ-ում նախընտրական ընտրապայքարում մնացել են միայն սպիտակամորթ թեկնածուները
20:10, 13.02.2020 | mamul.am
7950 | 0

ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի նախկին նահանգապետ Դևալ Փաթրիքը որոշել է հրաժարվել նախագահի պաշտոնի համար հավակնություններից, հայտնում է Reuters-ը: Նրա մասնակցությունը դադարեցնելու պատճառը Նյու Հեմփշիրում միջկուսակցական ընտրությունների (կոկուսների) ընթացքում գրանցված ցածր արդյունքն է: Նախնական միջկուսակցական ընտրությունների ժամանակ Փաթրիքն զբաղեցրել է վերջին հորիզոնականը:
Այն բանից հետո, երբ Դեմոկրատական կուսակցության ճամբարը որոշել է լքել 63-ամյա Պատրիկը, ներկա պահին ոչ մի սևական թեկնածու չի մնացել մրցապայքարում։

Դեմոկրատական կուսակցության ութ թեկնածուներն այժմ պայքարում են Սպիտակ տունը ղեկավարելու իրավունքի համար՝ ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, միլիարդատեր Մայքլ Բլումբերգը, Ինդիանա նահանգի Սաութ Բենդ քաղաքի նախկին քաղաքապետ Փիթ Բութիջիչը, կոնգրեսական Թուլսի Գաբբարդը, սենատոր Էմի Կլոբուշարը, սենատոր Բեռնի Սանդերսը, սենատոր Էլիզաբեթ Ուորենը և միլիարդատեր Թոմաս Սթայերը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր