ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Մանկատան ու թերապիայի կենտրոնի սաների աշխատանքների ցուցահանդեսը՝ ՆԱՄ-ում
19:10, 14.02.2020 | mamul.am
6330 | 0

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի է ունեցել «Մայրի» խորագիրը կրող զարդերի և ձևավորման պարագաների ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացված էին «Մայրի» բուժական մանկավարժության և սոցիալական թերապիայի կենտրոնի և Խարբերդի մասնագիտացված մանկատան մտավոր առանձնահատկություններ ունեցող սաների աշխատանքները:

«Շնորհակալ ենք «Մայրի» կենտրոնին նմանօրինակ դրական միջավայրի համար: Ողջունելի է, որ ձեր շնորհիվ շատ երեխաներ հնարավորություն են ունենում արվեստի միջոցով ընտրել աշխարհընկալման բարդ, բայց յուրահատուկ և գեղեցիկ ճանապարհը՝ զարգացնելով իրենց գեղագիտական ճաշակը»,- նշել է «Նարեկացի» արվեստի միության ցուցահանդեսների պատասխանատու Տաթևիկ Համբարձումյանը: Միջոցառմանը կենտրոնի սաները հանդես են եկել նաև երաժշտական կատարումներով:

«Մայրի» ՀԿ-ն իր գործունեությունը սկսել է ծավալել 2014 թվականին, որի նպատակն է ստեղծել հատուկ կարիքներով երիտասարդների և երեխաների համար սոցիալական ինտեգրման մշակութային կենտրոն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր