ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Տոնոյանը չգիտի՞, թե ով է ՌՈ-ի ներկայիս պետը». Արթուր Սաքունց
13:10, 14.02.2020 | mamul.am
8410 | 0

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվ հիմա տեսեք՝ գնդապետ Աշոտ Վանյանը, որը նաև համարձակություն է ունեցել, ի տարբերություն շատ լռողների, հայտնել Լեռնային Ղարաբաղից Մարտի 1-ին զորքերի տեղափոխման մասին, այլևս համարվում է չպահանջված նոր, ժողովրդավարական Հայաստանի Հանրապետությունում, հեռացվում է աշխատանքից:

Իսկ ժողովրդի դեմ ակնհայտ, անթաքույց գործողությունների դիմաց և հեղափոխությունը մերժած ՌՈ-ի պետը հանգիստ պաշտոնավարում է:

Աբսուրդն էլ ինչպես է լինում:

Պաշտպանության նախարար պարոն Տոնոյանը չգիտի՞, թե ով է ՌՈ-ի ներկայիս պետը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր