ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +6 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտնվել է սկանդալում՝ Կարիբյան ավազանում արձակուրդից հետո․ #BusinessInsider
18:35, 14.02.2020 | mamul.am
9489 | 0

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի արձակուրդը մեծ սկանդալ է առաջացրել, գրում է Business Insider-ը:

Ջոնսոնն իր արձակուրդներն անցկացրել է ընկերուհու՝ Քերի Սիմոնդսի հետ միասին, նրանք մեկնել են Կարիբյան ծովի Մյուստիք կղզի: Շքեղ վիլլայում հանգիստն արժեցել է 15 հազար ֆունտ:

Խորհրդարանականները պահանջել են, որպեսզի Ջոնսոնը հայտնի իր թանկ արձակուրդների հովանավորի անունը: Վարչապետը պատասխանել է, որ ուղևորությունը վճարել է իր ընկեր Դևիդ Ռոսը, ով նաև ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Պահպանողական կուսակցությանը:

Սակայն Ռոսի ներկայացուցիչը հերքել է Ջոնսոնի հայտարարությունը:

Վարչապետը պարտավոր է հայտնել, թե ով է վճարել իր արձակուրդի գումարը, հակառակ դեպքում քննություն կանցկացվի։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր