ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Սա կարող է հենց իշխանությունների իրականացրած քարոզչական օպերացիա լինել». Կարեն Վրթանեսյան
06:05, 15.02.2020 | mamul.am
5916 | 1

Ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սուրեն Պապիկյանի թաքցրած դատվածության թեման, ըստ իս, կարող է հենց իշխանությունների իրականացրած քարոզչական օպերացիա լինել։

Այն, ինչի համար դատվել է՝ ընդհանրապես թեմա չէ. պարտադիր ծառայության ժամանակ սպայի հետ ինչ-որ միջադեպ է եղել, դատվել է, նստել է, համաներմամբ դուրս եկել։ Ծառայել է ՌԴ սահմանապահ զորքերում։ Լրագրողները պարզել են, գրել են, նշել են նաև, որ Պապիկյանն այդ մասին իր կենսագրության մեջ չի գրել։

Բավական էր ընդամենը գրել, որ հա, եղել է այդպիսի բան, անցել-պրծել է։ Կարելի էր ներողություն խնդրել այդ փաստը ընտրողներից թաքցնելու համար։ Կարելի էր նույնիսկ գովալ լրագրողներին, շեշտել. «Այ տեսեք, ինչ ազատ մամուլ ունենք»։

Բայց... Պապիկյանը սկսում է խոսել նախկինների ու ԱԱԾ-ի դավադրություններից, «Այո»-ի շտաբի պետ լինելուց և այլն, և այլն, և այս պատմությունը դարձնում է դրամատիկ մի թրիլլեր, որում ինքն է աշխարհը փրկող գլխավոր հերոսը։

Նորից կրկնեմ. լրագրողների այս բացահայտումը ոչ ոքի անանասին չէր, առավել ևս իշխանավորների այսօրվա շատ ավելի լուրջ կիքսերի ֆոնին։

Բայց չէ, հենց ինքը՝ Պապիկյանն է այս թեման սկսում շրջանառել ու ներկայացնել որպես դարակազմիկ ինչ-որ բան։

Ինչից կարելի է եզրակացնել, որ իշխանությունն արդեն որերորդ անգամ հերթական անօրինականությունը փորձելու է անցկացնել «Աննախադեպ պայքար Սև ուժերի դեմ» շոու բեմադրելով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր