Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 485.29, EUR 569.58, RUB 6.39, GBP 620.78
+18 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Ամեն ինչ մի՛ գցեք «բանակը հասարակության հայելին է» տրիվիալության վրա». Սարգիս Միքայելյան
21:05, 15.02.2020

Վերլուծաբան Սարգիս Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին ժամանակներում իրար հետևից եկող բոթերը արդեն օրինաչափ են դառնում, ո՞ւր եք դուք, ինչո՞վ եք զբաղված, ո՞րն է ձեր հիմնական գործը, եթե ոչ հենց զինվորը, նրա կյանքի ապահովությունը, նրա անվտանգությունը:
ՀՀ իշխանությունները, շա՜տ մեղմ ասած, լիքը անելիք ունեն՝ պարզելու ինքնասպանությունների ու սպանությունների սոսկալի շարանի բուն պատճառները, բեկանելու այս դինամիկան, եթե պետք լինի՝ անգամ ԶՈՒ ամբո՛ղջ բարձրագույն սպայակազմը փոխելու՝ այս խնդիրը լուծելու համար...
Ու հարցը հեչ էլ միայն մեղավորներին գտնելու ու պատժելու մեջ չէ: Չնայած՝ անգամ ինքնասպանությունների՛ դեպքում մեղավորներ կան. ինքնասպանություն բանակում նշանակում է, որ կոնկրետ բանակային սպան, կոնկրետ հրամանատարը իր բարձունքում չի եղել, իր տեղում չի, անհրաժեշտ ծավալով ու որակով չի զբաղվել զինվորներով և այլն... Ու ամեն ինչ մի՛ գցեք «բանակը հասարակության հայելին է» տրիվիալության, «փողոցային բարքերի ներթափանցման» և այլ դատարկաբանությունների վրա: Դուք այդտեղ եք հենց այդ բարքերի ներթափանցումը կանխելու համար, հենց այդ չարչրկված «հայելին» ճիշտ ռակուրսի բերելու համար, վերջին հաշվով պատանի մարդկանց կյանքերի համար եք պատասխանատու, հո միայն կրակել սովորեցնելո՞վ չի, գրողը ձեզ տանի...»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր