ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Չհարգելի՛ հներ, հեռու խաղացեք մեզնից». Շիրակ Բունիաթյան
19:05, 15.02.2020 | mamul.am
5956 | 0

Բնապահպան, Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որոշ օղակներում իբրև «շշուկով», բայց, որ անպայման լսելի լինի, սկսել են խոսել թե բա էս հանրաքվեն անում են, որ լեգիտիմություն ստանան ու Ամուլսարի մուտքերը ուժով բացեն։
Այստեղ շատ մեղմ ու քնքուշ նստեʹք տեղներդ։
Ամուլսարի փրկության պայքարը հայ ժողովրդի պայքարն է։
Գոյություն չունի այնպիսի ուժ, որը կհամարվի այնքան լեգիտիմ և կունենա այնպիսի մեծ հանրային աջակցություն, որ կկարողանա ծեծ ու ջարդով և մարդկանց ուղղակի կոտրելով, բացել Ամուլսարի մուտքերը։
Դե քանի որ Ամուլսարի մուտքերը բացելու 2 տարբերակ կա։
Առաջինը, որ նշեցի, երկրորդն էլ ուղղակի կասեցնել Ամուլսարի տարածքում մետաղական հանք շահագործելու թույլտվությունը և մարդիկ իրենք կգնան տուն։
Բայց հիմի այդ շշուկների էժան նպատակի մասին. գաղտնիք չէ, որ Ամուլսարի հարցում գոյություն ունի հանրային մեծ մոբիլիզացիա և աջակցություն։
Այդ ահռելի ուժը հանրաքվեի դեմ օգտագործելու համար նախկինները, ովքեր այսօր տագնապած են, անցել են գործի։
Ստեղծվում է պատրանք, որպեսզի Ամուլսարի հարցում հանքարդյունաբերական ծրագրին դեմ մարդիկ ունենան մտավախություն, որ եթե մասնակցեն և ԱՅՈ քվեարկեն, հավանական է, որ կվտանգեն Ամուլսարի ճակատագիրը։
Չկա, և չի կարող լինել այդպիսի բան, առաջնորդվեք ձեր մտքով և խղճով, Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։
Ձեր կամքով և ցանկությամբ վերաբերվեք հանրաքվեն։
Ամուլսարում հանքարդյունաբերության էջը բոլորս միասին փակել ենք, և ով փորձի զոռով բացել, հայտնվելու է պատմության ոչ հաճելի էջերում։
Ամուլսարի պահապանները միշտ աջակցել և սատարել են հեղափոխության գաղափարախոսությանը։

Չհարգելի հներ, հեռու խաղացեք մեզանից»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր