ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Նաիրիհունանյաններ ու հայազգի «պերմյակովներ» են գործի դրվել». Հովսեփ Խուրշուդյան
13:05, 15.02.2020 | mamul.am
10323 | 4

«Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայ զինվորի մահվան մասին հերթական լուրը ստանալով՝ ես էլ եմ սկսում հակվել այն մտքին, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է սկսվել։ Նաիրիհունանյաններ ու հայազգի «պերմյակովներ» են գործի դրվել. դավաճաններ, ովքեր միշտ էլ եղել են մեզանում և ծառայել օտարներին։ Իսկ մեր բանակում, ու հատկապես Արցախի պաշտպանության բանակում գործակալներ ունեցող միակ երկիրը Ռուսաստանն է։ Եթե այս վարկածը ճիշտ է, ուրեմն նաև պատահական չէ, որ երեք օրում երեք զոհ եղավ «անհայտ պայմաններում» հենց այն օրերին, երբ Նիկոլ Փաշինյանը գտնվում էր Գերմանիայում։
Հինգերորդ շարասյուն է գործարկվում հեղափոխության և հայ ազգի դեմ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր