ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«ԿԳՄՍ նախարարությունն այս ամենից պետք է լուրջ հետևություններ անի». Անահիտ Բախշյան
16:30, 15.02.2020 | mamul.am
4998 | 0

Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տեղեկացնում եմ, որ 2018թ-ին Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան թ․14 Տեսողական խնդիրներ ունեցող երեխաների հատուկ դպրոցի տնօրենն ինձ դատի էր տվել իրեն զրպարտելու հիմքով՝ դպրոցում կրթության անհրաժեշտ մակարդակը չապահովելու մասին գրածս հոդվածներում ներկայացված փաստերի համար։ Դատավարության երկարատև ընթացքն ավարտվեց մի վճռով, որտեղ արձանագրված է․ «Պատասխանող Անահիտ Բախշյանին հաջողվեց դատարանի առջև հիմնավորել, որ նա կատարել է իրենից կախված մի շարք գործողություններ՝ ուղղված տեղեկատվության ճշգրտմանը և վերլուծությանը, որը խոսում է պատասխանողի ստացված տեղեկատվության բարեխղճորեն ներկայացնելու միտման մասին և նույնիսկ եթե ներկայացված փաստական տվյալների մի մասը հոդվածում ներկայացվել են ոչ ճշգրիտ, ապա գործի քննության ընթացքում պատասխանող Ա.Բախշյանը հիմնավորել է, որ այդ տեղեկատվությունը ձեռք է բերվել օրինական, բաց աղբյուրներից, հետևապես կարող էր քննարկվել իր կողմից՝ պայմանավորված հանրային գերակա շահով: Նման պայմաններում դատարանը գտնում է, որ հայցն այս պահանջի մասով նույնպես անհիմն է»: Այսինքն, այդ դպրոցում տեսողության խնդիրներ ունեցող երեխաների կրթությունը գործող տնօրենի օրոք, չի ապահովվում։ Կարծում եմ ԿԳՍՄ նախարարությունը այս ամենից հետո պետք է լուրջ հետևություններ անի։ Մեկ այլ դատական գործով դատարանը վերականգնել է նաև աշխատանքից անօրեն հեռացված Գայանե Ավետիսյանին, այսինքն նրա հետ տնօրենի աշխատանքային պայմանագիրը խզելը համարվել է ոչ օրինական ու սա առաջին դեպքը չէ։ Սա նույնպես ի գիտություն ԿԳՍՄ նախարարությանը, այստեղից էլ հետևություններ պետք է արվեն։ Սպասում ենք այդ հետևություններին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր