ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Ձեր քաղաքական խնդիրները մի՛ լուծեք ողբերգությունների հաշվին». Հակոբ Բադալյան
21:35, 15.02.2020 | mamul.am
5872 | 1

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցանկացած զինվորի մահ, անգամ մեկ մահը ողբերգություն ա: Բայց, մեկ այլ հանրային ողբերգություն ա էն անբարոյությունը, երբ որոշ մարդիկ բանակում էս ողբերգական իրողությունները ծառայեցնում են քաղաքական նպատակի, թե բա սա սև-սպիտակի քարոզի հետևանք ա: Անբարոյություն ա էն պարզ պատճառով, որ դժբախտաբար բանակում էսպիսի ողբերգական իրողություններ տարիների խնդիր են, և էդ ընթացքում դարձյալ եղել են էսպիսի ողբերգական ինտենսիվության փուլեր: Էն, որ հանրությունը պետք ա պահանջի լուծել խնդիրները, որևէ կասկածի տակ լինել չի կարող: Բայց պահանջեք լուծել խնդիրները, ոչ թե ձեր քաղաքական խնդիրները լուծեք էդ ողբերգությունների հաշվին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր