ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Սա իրավական խուլիգանություն է». Նարեկ Սամսոնյան
15:40, 15.02.2020 | mamul.am
6254 | 1

Արդեն հայտնել էինք, որ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն այսօր ՀՔԾ-ում հարցաքննության էր:

Հարցաքննությունից հետո Սամսոնյանի պաշտպանները լրագրողների հետ զրույցում հայտնեցին, որ ինքնաբացարկ են հայտնել քննիչին:

«Սուտ մատնություն է համարվել ոչ թե խավիարի գնման փաստը, այլ` Նիկոլ Փաշինյանի` ՊԵԿ-ին հրահանգ տալու փաստը»,- ասաց Սամսոնյանը` հավելելով, որ հրաժարվում է ցուցմունքից: «Բովանդակությունը չէր համապատասխանում նրան, ինչ ես ասել եմ. քննիչի կողմից խմբագրված էր: ՀՔԾ-ն այդ ցուցմունքի հիման վրա, որից ես հրաժարվել եմ, հարուցել է այս քրեական գործը: Ինձ համար սա իրավական խուլիգանություն է ու դրա գլխին կանգնած է ոչ թե քննիչը կամ Սասուն Խաչատրյանը, այլ` Նիկոլ Փաշինյանը»,- ասաց նա:

«Սա իրավական խուլիգանություն է». Նարեկ Սամսոնյան Տեսանյութը՝ Tert.am-ի
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր