Դերասանուհի Թամար Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Սևի և սպիտակի պատերազմի զոհերը էս չքնաղ երեխեքն են: Երկու կողմերն էլ հիվանդ, մարդասպան: Երկու կողմերն էլ իրենց ամբիցիաներից բացի ուրիշ ոչ մի բանի մասին չեն մտածում: 2008 ից նույն պատերազմն է շարունակվում: Եվ իրենց` «ես ճիշտ էի նա սխալ, թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի» ներկայացման զոհերը ժողովուրդն է, էս մատղաշ կյանքերը: Ահա ժողովրդի հայրերի զավակ խժռելով երկար ապրելու գաղտնիքը: Վերջապես չեկավ այն օրը, երբ գիտակից ժողովուրդը էս ստահակներին ծնկի բերեր ինչպես հարկն է, բոլորին, բոլորին, ջահել կյանքերի հաշվին ինքնահաստատվող պարազիտներ` բոլորիդ, բոլորիդ»: |
Բաժանորդագրվել լրահոսին