ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +17 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ի՞նչ էր անում սովետական բանակը նման իրավիճակում». Սուրիկ Ասմարյան
19:35, 15.02.2020 | mamul.am
9300 | 1

ԳԽ նախկին պատգամավոր, պատմաբան Սուրիկ Ասմարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չեմ ուզում հավատալ, թե... ԶԻՆՎՈՐ-ների ԶՈՀ-երն ուղղված են հայաստանցիների և օրվա իշխանությունների դեմ...Պաշտպանական բանակում զինվորների ԶՈՀ-երը այնքան անհագստացնող են, որ ցանկացա գրել, թե ի՞նչ էր անում սովետական բանակը նման իրավիճակում.
- եթե Արտակարգ դեպք էր՝ ցրում էին ՋՈԿ-ը, եթե ЧП-ն ջոկից էր սկսվել, ցրում էին ԴԱՍԱԿ-ը և բատալիոնը, եթե դասակից և բատալիոնից էր ինչ-որ բան սկսվել...
- իսկ եթե, աստված ոչ աներ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ դեպք կար, ապա աշխատանքից հեռացնում էին ԳՆԴԻ հրամանատարին, Դաստիրակչության գծով տեղակալին, ԴԱՏԻ էին տալիս նախ ԱՎԱԳԻՆ, սպաններին՝ ԿՈՄԲԱՏԻՆ, նաև ՌՈՏԻ սպաներին, աշխատանքից հեռացնում էին ԴԻՎԻԶԻԱՅԻ հրամանատարին և այլոց, ովքեր պատասխանատու էին զինանձնակազմի հետ տարվող աշխատանքի համար: ԶՐԿՈՒՄ ԷԻՆ վարից վեր՝ բոլոր կոչումներից.... Սիրելով և հպարտանալով մեր ԲԱՆԱԿՈՎ, հարգարժան սպանե՛ր, մի՛ մոռացեք, որ մեր ամենաթանկ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ ենք ՎՍՏԱՀՈՒՄ ձեզ, և պարտավոր եք նրանց հանդեպ ցուցաբերել ՀԱՅՐԱԿԱՆ վերաբերմունք, և ո՛չ ասել ավելորդ
-ս ա լ դ ա ֆ ո ն ի ա յ ի ն՝ անհարկի զինվորական խստություններին, որոնք կարող են հանգեցնել անցանկալի հետևանքների..․»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր