Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 504.47, EUR 553.45, RUB 6.46, GBP 622.36
+12 °C, +4 °C ... +13 °C Վաղը`+11 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Ես մտավախություն ունեմ, որ միջազգային հանրությունը հոգնած կլինի նույն բաները լսելուց»․ Նիկոլ Փաշինյան
22:26, 15.02.2020

«Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի փաստաթղթերին, ո՞րն է եղել այդ փաստաթղթերի ընդհանուր իմաստը: Այդ փաստաթղթերի ընդհանուր իմաստն է, առանց պայմանների և անհապաղ հաստատել հրադադար, այսինքն՝ դադարեցնել բռնություններն ու ռազմական գործողությունները: Եվ երբ մենք նայենք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի թիվ 8.8.4 բանաձևը, կտեսնենք, որ այնտեղ գրված է, որ Ադրբեջանը խախտել է հրադադարը և դրա հետևանքով Ադրբեջանը կորցրել է տարածքներ: Եվ առաջին հերթին Ադրբեջանն է, որ չի հարգել, պահել անվտանգության խորհրդի փաստաթղթի պայմանները, և շատ կարևոր է նշել դա:

Գիտեք, սակայն, ես չեմ կարծում, թե ճիշտ մոտեցում է, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները յուրաքանչյուր անգամ կրկնեն նույն բանը: Դժբախտաբար 25 անգամ 30 տարիներին մենք կրկնում ենք նույն բաները, և մտավախություն ունեմ, որ միջազգային հանրությունն ինչ-որ առումով միգուցե հոգնած կլինի նույն բանը լսելուց: Եվ ես կարծում եմ, որ մեզ անհրաժեշտ է նոր գաղափարներ առաջ քաշել»,- Մյունխենում Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Շարունակելով խոսքը՝ ՀՀ վարչապետն ընդգծել է․ «Երբ Հայաստանում տեղի ունեցավ թավշյա հեղափոխություն, ես հասկացա, որ մեզ, այս հարցում ևս, անհրաժեշտ են փոփոխություններ, միկրոփոփոխություններ»։

Պատասխանելով դահլիճից հնչած այն հարցին, թե պատրաստվում են արդյոք կողմերը դիմել ՄԱԿ-ի Միջազգային դատարան, Ադրբեջանի նախագահն ասաց. «Մենք չենք կորցնում հույսը, որ կկարողանանք վերականգնել տարածքային ամբողջականությունը։ Եթե Հայաստանի նոր մոտեցման արդյունքում բանակցությունները լիովին տապալվեն, գուցե մենք դիտարկենք նաև այդ տարբերակը»։

Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց, որ հայկական կողմը հավատարիմ է մնում բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով անցկացնելուն:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր