Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 499.37, EUR 543.06, RUB 6.62, GBP 614.92
+6 °C, +5 °C ... +9 °C Վաղը`+10 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Դադարեցրե՛ք այս պրոցեսը»․ Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևին
00:00, 16.02.2020

Մյունխենյան անվտանգության համաժողովում Ղարաբաղյան հարցի քննարկման ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հազարավոր մարդիկ են զոհվել հակամարտության պատճառով՝ և՛ հայ, և՛ ադրբեջանցի։

«Այսօր Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին՝ Տավուշ-Ղազախ ուղղությամբ, թշնամու դիպուկահարի գնդակից վիրավորվել է ՀՀ զինծառայող»,- ասաց Փաշինյանն ու կոչով դիմեց Ալիևին. «Դադարեցրե՛ք այս պրոցեսը»:

Ալիևը նշեց, որ շփման գծում ադրբեջանցի զինվոր է զոհվել։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել էր Գերմանիա՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր