ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+25 °C
Ալիևը տվեց Պուտինի անունը
00:40, 16.02.2020 | mamul.am
13671 | 1

Ինչպես արդեն հայտնել էինք, մյունխենյան անվտանգության համաժողովում Ղարաբաղի շուրջ բանավեճի ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե եկել են այստեղ՝ ասելու ճշմարտությունը․ «Այազ Մութալիբովն առողջ է, ապրում է Բաքվում, միգուցե հայկական կողմը չգիտի։ Նա երբեք չի ասել, որ Խոջալուի դեպքերը կազմակերպել են ադրբեջանցիները։ Դա ֆեյք նյուզ է, ինչը հորինել են հայ լրագրողները Ռուսաստանում»,- նշել էր Ադրբեջանի նախագահը: Խոսքը շարունակելով՝ Ալիևը տվել էր Պուտինի անունը, ասելով՝ պուտինյան մամուլը, ապա անմիջապես իրեն ուղղել էր՝ նշելով, որ դա դրվել է ռուսական մամուլի կողմից, և բացարձակ ճշմարտություն չէ:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն Ալիևին հիշեցրել էր Մութալիբովի խոսքերը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր