ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Վրաերթի ենթարկվածի դին հայտնաբերել են ավտոմեքենայի տանիքին
11:10, 16.02.2020 | mamul.am
15753 | 0

Այսօր՝ փետրվարի 16-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում Toyota մակնիշի 01 PV 001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Պարոնյան փողոցում՝ «Արարատ» բանկի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 2 հետիոտնի:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնության կենտրոն, այնուհետև օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը օգնել է վրաերթի ենթարկվածներից մեկին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որից հետո վարորդը ահազանգել է Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն: Վրաերթի ենթարկվածներից մեկին, ով տեղում մահացել է, հայտնաբերել են ավտոմեքենայի տանիքի վրա:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի բնակիչ, 67-ամյա Հայկ Էլիզբարյանն է: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և դեռևս ինքնությունը չպարզված 55-60 տարեկան մահացած տղամարդու ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարից հետո վարորդի ինքնազգացողությունը նույնպես վատացել է և նրան դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենան տեղափոխել է հիվանդանոց: Մինչ այդ, վարորդը քննիչի որոշմամբ ենթարկվել է սթափության փորձաքննության: Պարզվեց, որ նա ավտոմեքենան վարել է սթափ: Վրաերթի ենթարկվածները փողոցն անցնելիս են եղել հետիոտնի համար չնախատեսված վայրով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր