ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Սրա նման անմեղսունակը բացառապես ուժի լեզուն է հասկանում». Աշոտ Ասատրյան
02:05, 17.02.2020 | mamul.am
5162 | 0

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի օգնական, ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պաշտոնական հանդիպմանը, հատկապես միջազգային հանդիպմանը, ոտքերը չռած նստող, ժամանակ առ ժամանակ երիտասարդ տղայի պես ժպտացող, կնոջ և ԱԳ նախարարի հետ հայացքներ և ժեստեր փոխանակող անձի հետ նույնիսկ շոուի մակարդակի հանդիպելը բավականին դժվար է, քանի որ հստակ գիտակցում ես, որ դիմացինդ անմեղսունակ է, չի գիտակցում հարցի լրջությունն ու իր պատկերացումները բացառապես սահմանին իրավիճակը սրելով է սահմանափակվում:

Նման անձնավորությունը թքած ունի ցանկացած պատմական փաստի, ցանկացած պայմանավորվածության վրա: Սրա նման անմեղսունակը բացառապես ուժի լեզուն է հասկանում, նրա ուղեղին միայն չոր, կոպիտ որոշումներն են հասնում:

Հայաստանին/Արցախին, միայն օր օրի հզորանալը կարող է օգնել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր