ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Սա ևս միջանձնային հարաբերություններ են, բայց այստեղ բոլորը կլռեն». Կարեն Հովհաննիսյան
19:40, 16.02.2020 | mamul.am
7154 | 0

Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ Արագածոտնի մարզում 9 դպրոցահասակներ են վիճել, և բանը հասել է դանակահարության: Սա ևս միջանձնային հարաբերություններ են, բայց այստեղ բոլորը կլռեն: Կլռեն առաջին հերթին ծնողները, քանի որ այստեղ հենց իրենք են պատասխանատու իրենց երեխաների համար, իրենք իրենց մեղավորությունը չեն տեսնում... Միջանձնային հարաբերությունները խնդիր են ոչ միայն բանակում, այլ մինչև բանակ հասնելը: Պարզապես բանակում պետք է լինի ավելի մոդեռն կարգ, որը կմեղմացնի այդ հարաբերությունների սրումը...
Հ. Գ. Ես էլ ունեմ այդ տարիքի որդի և իր արարքի համար ինքս եմ կրում ողջ պատասխանատվությունը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր