Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 502.97, EUR 543.86, RUB 6.56, GBP 618.25
+12 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+13 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 1770-ի․ վարակակիր է 70.500 մարդ
10:35, 17.02.2020

Չինաստանում COVID-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից մահացածների թիվը հասել է 1770-ի, հայտնել է Չինաստանի Հիգիենայի և առողջապահության հարցերով պետական կոմիտեն: 10.800 մարդ վերականգնվել և դուրս է գրվել հիվանդանոցներից, 70․500 մարդ վարակակիր է համարվում։ Ըստ թարմացված տվյալների՝ երկրում կորոնավիրուսների համար պաշտոնական մահացության մակարդակը 2.5% է՝ նախորդ օրվա 2,43%-ի փոխարեն:

Նախորդ շաբաթվա ընթացքում ՉԺՀ իշխանությունները ձեռնարկել են նոր միջոցներ՝ վիրուսի տարածումը կանգնեցնելու համար: Հուբեյ նահանգում սահմանափակվել է ճանապարհային երթևեկությունը: Բացառություն են կազմում շտապօգնության մեքենաների, ոստիկանության, հրշեջ փրկարարական ջոկատների համար: Ուհանի բնակիչներին արգելվում էր առանց հատուկ թույլտվության լքել իրենց թաղամասերը:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր