ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
ԱՄՆ-ն ծրագրում է արգելել օդանավերի շարժիչների ներմուծումը Չինաստան․ #WSJ
12:15, 17.02.2020 | mamul.am
15162 | 0

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը քննարկում է դադարեցնել General Electric Co.-ի կողմից արտադրված ինքնաթիռների շարժիչների մատակարարումը Չինաստան՝ կառուցվող նոր ինքնաթիռների համար: Ըստ Wall Street Journal-ի՝ այս քայլը կարող է հանգեցնել «լուրջ հետևանքների» ամերիկյան սարքավորումների խոշոր արտադրողի համար, ինչպես նաև ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային պատերազմի սրացմանը։

Հրապարակման համաձայն, Սպիտակ տունը կարող է հրաժարվել լիցենզիա տրամադրելուց, որը թույլ կտա CFM International-ին, որը GE-ի և ֆրանսիական Safran SA-ի համատեղ ձեռնարկությունն է, արտահանել իր LEAP 1C ինքնաթիռների շարժիչները Չինաստան: Շարժիչներն օգտագործվում են չինական C919 ինքնաթիռներում, որոնք մշակվել են Չինաստանի Commercial Aircraft Corp-ի (COMAC) կողմից: Այս հարցը կներկայացվի քննարկման փետրվարի 20-ին։
Թրամփի վարչակազմի որոշ անդամներ անհանգստացած են, որ չինացի փոխադրողները կուսումնասիրեն CFM շարժիչները և կկարողանան հարմարեցնել իրենց տեխնոլոգիաները դրանց արտադրությանը, ինչը թույլ կտա Չինաստանին մուտք գործել ինքնաթիռների շարժիչների գլոբալ շուկա և խաթարել ԱՄՆ-ի բիզնես շահերը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր