ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել
14:00, 17.02.2020 | mamul.am
6215 | 2

«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը. Հայաստանին անհրաժեշտ է Սահմանադիր ժողովի գումարում և նոր սահմանադրության նախագծի հանրաքվե:

Միանշանակ է, որ Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի նոր Սահմանադրական դատարանի, բայց դեպի մեր երազանքների Սահմանադրական դատարանը տանող ճանապարհը չի կարող կառուցվել ո՛չ կեղծված առկա սահմանադրության, ոչ էլ հանրաքվեի միջոցով նրա մասնակի սրբագրման և ժողովրդի կողմից լեգիտիմացման փորձի վրա:
Ներկայիս իրավիճակում ապրիլի 5-ի ահմանադրական հանրաքվեի թե՛ «այո»-ն, թե՛ «ոչ»-ը բերելու են մեր երկրի համար հատվածական և ոչ լեգիտիմ արդյունքի:
«Ժառանգությունը» համոզված է, որ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման արդյունավետ ուղին իշխանության կողմից այս տարի Սահմանադիր ժողովի գումարումն է, Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին օրինակարգ Սահմանադրության նախագծի մշակումը և նոր հանրաքվեի անցկացումը, որից հետո մենք կունենանք պետական հիմնական օրենք՝ համապատասխան դատարանով հանդերձ, մեր ազգային-պետական շահերին համապատասխան:
Այս կարևորագույն խնդրի վերաբերյալ այլ մոտեցումները «Ժառանգությունը» համարում է պահի քաղաքական նպատակահարմարության, վտանգավոր հռետորաբանության և կարճատես հատվածապաշտության դրսևորումներ, որոնք չեն կարող որևէ աղերս ունենալ մեր հայրենիքի առաջընթացի հետ:
Մեր երկիրն օտար ազդեցությունների կամ միջանձնային բախումների փորձադաշտ չէ: Ոչ մի քաղաքական ուժ իրավունք չունի դառնալու ՀՀ քաղաքացու, հայ մարդու նվիրյալության ինքնակոչ դատավորը՝ բաժանելով երկիրը հակապետական և նվիրյալ հատվածների: Ապրիլի 5-ը Նոր Հայաստանի ընտրության օրը չէ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր