ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Աշակերտների բացակայությունները կզրոյացվեն». ԿԳՄՍ նախարար
14:20, 17.02.2020 | mamul.am
13502 | 0

Փետրվարի 17-ին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը տեսաուղերձով լավ լուր է հայտնեց հանրակրթական դպրոցների աշակերտների համար: Նախարարն ասել է, որ աշակերտների բացակայությունների հարցը քննարկել է իր գործընկեր առողջապահության նախարարի հետ:

Մինչ այդ հնչում էին պահանջներ, որ սուր շնչառական հիվանդություններով պայմանավորված՝ պետք է դադարեցնել ուսումնական պարապմունքները:

Քննարկումից եկել են այն եզրակացության, որ պարապմունքները դադարեցնելու անհրաժեշտություն չկա: Սակայն շրջաբերական է ուղարկվել դպրոցներ՝ առ այն, որ հունվարի 8-ից փետրվարի 14-ը, իսկ 6-օրյա դպրոցների դեպքում՝ հունվարի 8-ից մինչև փետրվարի 15-ն ընկած ժամանակահատվածում աշակերտների բացակությունների թիվը կզրոյացվի: Փետրվարի 17-ից մարտի 10-ը բացակայությունները կհամարվեն հարգելի, եթե կլինի բժշկի կողմից տրված տեղեկանք: Ընդ որում՝ խիստ վերահսկողություն է լինելու, որպեսզի կեղծ տեղեկանքներ չներկայացվեն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր