ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Արշակ Սադոյանը՝ սահմանադրական հանրաքվեի մասին
15:25, 17.02.2020 | mamul.am
8300 | 1

«Ես լավ ճանաչում եմ Հրայր Թովմասյանին, լավ գիտեմ Վարդան Պողոսյանին, լավ գիտեմ` ինչ պայմաններում, ոնց է գրվել այդ Սահմանադրությունը, բայց երբ որ ի շնորհակալություն ինձ՝ Հրայր Թովմասյանի կողմից Սահմանադրական փոփոխությունների մեջ մտցվեց Սահմանադրական ժողովի պարբերական թարմացման գաղափարը, 12 տարով ընտրվելու գաղափարը, ավելին՝ 6 տարով նախագահ ընտրելու գաղափարը, ես ասացի` մալադեց. թեպետ Սերժի հագով կարված Սահմանադրություն էր, բայց շատ բաներ լավ են ստեղծված: Եվ հետո մարդն իր համոզմունքին հակառակ, ելնելով անձնական շահից, որոշեց, որ իր գրած 6 տարին, 12 տարին չպետք է գործեն և գնաց հանցագործության իր խղճի դեմ». փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով հանրաքվեի թեմային, ասաց ԱԺԴ կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը:

Սադոյանը համոզված պնդեց, որ ժողովուրդը, որքան էլ հեռու լինի սահմանադրական նորմերից, հանրաքվեին «այո» է ասելու և հեռացնելու է Հրայր Թովմասյանին, Ֆելիքս Թոխյանին ու մյուսներին:

«Խղճի դեմ առաջինը հենց Հ. Թովմասյանն է գնացել: Եվ նա այլևս իրավունք չունի լինել ՍԴ նախագահ»,- հայտարարեց Ա. Սադոյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր