ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Կիևը կարծում է, որ հարևան երկրներին հասնելու համար Ուկրաինային անհրաժեշտ է 100 մլրդ դոլար և 50 տարի
17:50, 17.02.2020 | mamul.am
6116 | 0

Ուկրաինային հարկավոր է 50 տարի ժամանակ և 100 մլրդ դոլարի ներդրում՝ Բելառուսին կամ Սլովակիային հասնելու ու տեխնոլոգիական հետամնացությունը լրացնելու համար: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի տնտեսական զարգացման, առևտրի և գյուղատնտեսության նախարար Տիմոֆեյ Միլովանովը՝ ներկայացնելով կառավարության պատրաստած ռազմավարությունը՝ տնտեսական աճ ապահովելու համար:

Նա համեմատել է հիմնական ֆոնդերի միջոցների մաշվածության աստիճանն Ուկրաինայում և հարևան որոշ երկրներում: «Սլովակիան ունի 35%, Բելառուսը` 38%, Մոլդովան` 42%, Ուկրաինան` 62%:

Որպեսզի հասնենք Բելառուսին կամ Սլովակիային, մեզ անհրաժեշտ է 50 տարի ժամկետ և 100 միլիարդ դոլարի ներդրում»,- հայտարարել է նախարարը, մեջբերում է ուկրաինական «Экономическая правда» հրապարակումը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր