ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Նախագահի որոշմամբ 3 զինծառայող հետմահու Մարտական ծառայության մեդալով են պարգևատրվել
20:15, 17.02.2020 | mamul.am
4252 | 0

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու մասին որոշում է ստորագրել.

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով՝
Տիգրան Արմենի Արզումանյանին թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ

Նվեր Տիգրանի Շահբազյանին թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ

Կարապետ Սեդրակի Նազարյանին թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային»,-ասված է որոշման մեջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր