ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
Ճապոնիայում փորձում են կորոնավիրուսի բուժումն իրականացնել ՄԻԱՎ-ի դեղամիջոցներով
21:20, 17.02.2020 | mamul.am
8431 | 0

Ճապոնիայի առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել կորոնավիրուսի բուժման համար կլինիկական փորձարկումներ իրականացնել մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ) դեմ դեղամիջոցի փորձարկումների միջոցով, հայտնում է NHK հեռուստաալիքը: Հայտնի է, որ այս դեղամիջոցը արտադրվում է ամերիկյան դեղագործական ընկերության կողմից: Դեղամիջոցն արդեն հաջողությամբ փորձարկվել է կորոնավիրուսով հիվանդներից մեկի մոտ, ում վիճակը զգալիորեն բարելավվել է:

Այժմ բժիշկները ցանկանում են այս դեղամիջոցով փորձել բուժել մյուս հիվանդներին, ինչից հետո բժիշկները կգնահատեն բուժման այս եղանակի արդյունավետությունը:

Ընդհանուր առմամբ, Ճապոնիայի կառավարությունը նախատեսում է ծախսել մոտ 3,2 միլիոն դոլար՝ կլինիկական փորձարկումների համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր