ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Հայաստանում չի կարող մեկի արձանը կանգնեցվել, ով հայերի մեծ աղետն անտեսել է». Գ. Նազարան
02:05, 18.02.2020 | mamul.am
13567 | 1

Օգտատեր Գևորգ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հնդկաստանը, ի ամոթ իրեն, առայսօր չի ճանաչել հայոց ցեղասպանությունը՝ պատրվակ բռնելով «մահմեդականներին չգրգռելը»: Նման պնդումներով ժամանակին Գանդին էր խոսում, երբ կողմ էր արտահայտվում սուլթանի ու Խալիֆայության պահպանման համար՝ մաս կազմելով մահմեդականների «Խալիֆայության պահպանության» շարժմանը, որը պայքարում էր ՍԵՎՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ: Հայաստանում չի կարող մեկի արձանը կանգնեցվել, ով հայերի մեծ աղետը ու Հայկական Հարցի արդար լուծումը անտեսելով՝ շարունակել է պաշտպանել ու սատարել սուլթանին և հայոց ցեղասպանությունը իրագործած թուրքական կառավարությանը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր