Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 498.43, EUR 548.22, RUB 6.40, GBP 608.88
+6 °C, +5 °C ... +12 °C Վաղը`+13 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Վանեցյանն այդ նույն դասալիքների առաջ զգաստ էր կանգնում ու պատիվ տալիս». Վովա Վարդանով
23:30, 17.02.2020

168 TV-ի եթերում «Ողջ մնալու արվեստը» կազմակերպության ղեկավար Վովա Վարդանովը, անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի այն հայտարարությանը, որ իրական հրամանատարներն ու լուրջ կադրային սպաներն իրենց լուրջ կենսագրությամբ այսօր պարտադրված են հաշվի նստել բանակից, զինված ուժերից պատկերացում չունեցողների հետ, և չի՛ կարելի դասալիքներին հնարավորություն տալ մտնել զորամասեր, ասել է. «Արթուր Վանեցյանն ընդամենը մի քանի ամիս առաջ այդ նույն դասալիքների առաջ զգաստ էր կանգնում ու պատիվ առնում։ Սա քաղաքական հայտարարություն է, որի մեջ, իհարկե, կա ճշմարտության մի մաս: Այո, խնդիրներ կան, որոնք լուծել է պետք»։

Անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, թե բանակում ոչ մարտական զոհերը քրեական ենթամշակույթի արտահայտման ձև են, Վովա Վարդանովն ասել է. «10-15 տարի է՝ դա չկա. Ռազմական ոստիկանության և Դատախազության շնորհիվ գողական աշխարհի մեջքը բանակում կոտրվել է, որովհետև նախկինում անգամ փող էին հավաքում բանտեր ուղարկելու համար, հիմա դա էլ չկա, և՝ ի պատիվ նաև Սեյրան Օհանյանի։ Հիմա բանակում ոչ թե գողական աշխարհն է, այլ դրա մետաստազները։ Էստեղ ուզում եմ հիշեցնել, թե ինչպես Եղնիկներում մի երիտասարդ կարողացավ իր շուրջը համախմբել 10-15 ազգային մտածողությամբ տղաների և այդ զորամասից գողական բարքերն արմատախիլ անել»։

Մանրամասները` տեսանյութում:

«Վանեցյանն այդ նույն դասալիքների առաջ զգաստ էր կանգնում ու պատիվ տալիս». Վովա Վարդանով
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր