«Առաջին դեպքը չէ, երբ մենք տեսնում ենք՝ ինչպես է խայտառակ ձևով պատերազմը տանուլ տված կողմն իրեն պահում այնպես, կարծես՝ պարծենալու բան ունեն»,- «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ասել է Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Մյունխենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած դեբատի հոգեբանական կողմին։ Լարիսա Ալավերդյանը համոզված է, որ Նիկոլ Փաշինյանն իր աշխատակազմում չունի համապատասխան փորձագետներ․ «Մյունխենը ցույց տվեց, որ մենք անտեղյակ ենք։ Զարմանում եմ, երբ խոսք գնաց փախստականների մասին, ինչո՞ւ վարչապետը չասաց, որ մոտ հինգ հարյուր հազար հայեր են տեղահանվել իրենց տարածքից»,- նշել է Ալավերդյանը: Մանրամասները՝ տեսանյութում: |