ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Փաշինյանն իր աշխատակազմում չունի համապատասխան փորձագետներ». Լարիսա Ալավերդյան
00:15, 18.02.2020 | mamul.am
4977 | 3

«Առաջին դեպքը չէ, երբ մենք տեսնում ենք՝ ինչպես է խայտառակ ձևով պատերազմը տանուլ տված կողմն իրեն պահում այնպես, կարծես՝ պարծենալու բան ունեն»,- «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ասել է Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Մյունխենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած դեբատի հոգեբանական կողմին։
«Դեմոկրատական» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի գնահատմամբ՝ ոչ միայն Ալիևի պահվածքը, այլև Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի, նրա բնորոշմամբ՝ «ցինիկ» ծիծաղը պատճառն է նրա, որ մեր կողմը չկարողացավ այդ պատնեշի դիմացը կանգնել․ «Ըստ էության, իրենք պահում իրենց այնպես, ինչպես մենք թույլ ենք տալիս»,- ասել է նա:
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը պատրաս՞տ էր ներքաշվելու Ալիևի «ծուղակը», մասնավորապես՝ Խոջալուի ջարդերի հետ կապված, Արամ Սարգսյանն ասել է․ «Միանշանակ պատրաստ չէր։ Երբ Ալիևը խոսում է Խոջալուի մասին, իսկ մեր կողմը չի ասում, որ մեր իրավական քայլերին Ադրբեջանը պատասխանել է ջարդերով, սա ցույց է տալիս, որ մենք խոսում ենք թույլի կարգավիճակում գտնվողի մակարդակից»։

Լարիսա Ալավերդյանը համոզված է, որ Նիկոլ Փաշինյանն իր աշխատակազմում չունի համապատասխան փորձագետներ․ «Մյունխենը ցույց տվեց, որ մենք անտեղյակ ենք։ Զարմանում եմ, երբ խոսք գնաց փախստականների մասին, ինչո՞ւ վարչապետը չասաց, որ մոտ հինգ հարյուր հազար հայեր են տեղահանվել իրենց տարածքից»,- նշել է Ալավերդյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Փաշինյանն իր աշխատակազմում չունի համապատասխան փորձագետներ». Լարիսա Ալավերդյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր