ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 1873-ի․ վարակակիր է 73 433 մարդ
09:55, 18.02.2020 | mamul.am
9043 | 0

Չինաստանում COVID-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից մահացածների թիվը հասել է 1873-ի, հայտնել է Չինաստանի Հիգիենայի և առողջապահության հարցերով պետական կոմիտեն: Չինաստանում հաստատվել է նոր կորոնավիրուսով վարակվելու ընդհանուր 73.433 դեպք:

Ըստ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ), փետրվարի 17-ի դրությամբ, ընդհանուր առմամբ վարակվել է 71 429 մարդ (որից 70.635-ը՝ Չինաստանում): ՉԺՀ-ից դուրս գրանցվել է վարակի հաստատված 794 դեպք:
Apple ընկերությունը նվազեցրել է եռամսյակային եկամուտների վերաբերյալ կանխատեսումները: Ընկերությունը նշում է, որ դա պայմանավորված է երկու գործոնով՝ մատակարարումների սահմանափակում ամբողջ աշխարհում և պահանջարկի անկում Չինաստանում:

Չինաստանում մահացել է Ուհան քաղաքի ամենամեծ հիվանդանոցի ղեկավարը, որտեղ սկսվել էր վիրուսի բռնկումը: Բժշկի մահվան պատճառը COVID-19 կորոնավիրուսն է։

Կորոնավիրուսից առաջին մահվան դեպքը գրանցվել է Թայվանում: Զոհ է դարձել 60-ամյա մի տղամարդ: Ըստ վերջին տվյալների՝ կղզում գրանցվել է հիվանդության 20 դեպք:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր