Նավթի համաշխարհային գները երեքշաբթի՝ փետրվարի 18-ի սակարկությունների ընթացքում նվազել են։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, տեղեկացնում է RT-ն։ WTI տեսակի նավթի մարտ ամսվա ֆյուչերսներն նվազել են 0,75%-ով և կազմել 51,65 դոլար՝ մեկ բարելի դիմաց: Brent տեսակի նավթի ապրիլ ամսվա ֆյուչերսներն նվազել են 1,11%-ով և կազմել մեկ բարելի դիմաց 57,03 դոլար: |