ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Սուր աչք, թափանցիկ միտք, յուրահատուկ լեզու». այսօր Դերենիկ Դեմիրճյանի ծննդյան օրն է
11:15, 18.02.2020 | mamul.am
3665 | 0

«Նա հոգեբանական անալիզի վարպետ է, ունի դիտող սուր աչք, թափանցող միտք, օժտված է հումորով, նրա լեզուն յուրահատուկ է՝ անհատական մի ոճ, որ գեղեցիկ է ինքնին՝ հարուստ ինքնուրույն պատկերներով, անսպասելի մետաֆորներով, թևավոր դարձվածքներով: Այս բոլորը որոշ չափով նոր գեղեցկություն են բերում մեր գրական ոճի մեջ»:

Ավ. Իսահակյան

Այսօր հայ ականավոր գրող Դերենիկ Դեմիրճյանի ծննդյան օրն է: Նա բազմաթիվ բանաստեղծությունների, պատմվածքների ու պիեսների հեղինակ է։

Ծնվել է փետրվարի 18-ին, 1877 թ. Ախալքալաքում (այժմ Վրաստանում): 1897 թվականին ավարտել է վրացական Ներսիսյան ճեմարանը, այնուհետև 1909-ին Ժնևյան համալսարանի մանկավարժական ֆակուլտետը: Եղել է ուսուցիչ: Տպագրվել սկսել է 1983 թվականին: Բանաստեղծությունների առաջին ժողովածուն, որն լցված էր միայնակության զգացմունքով լույս տեսավ 1899-ին:

1905- 07 թվականների Ռուսաստանի հեղափոխությունը մեծ հետաքրքրություն առաջացրեց Դեմիրճյանի մոտ դեպի քաղաքականական պրոբլեմները:

1913 թվականին լույս է տեսնում նրա բանաստեղծությունների երկրորդ ժողովածուն: Այսպիսով իր «Լենկ Թեմուր» պատմա-հերոսական պոեմում, «Ջութակն ու սրինգը», «Ավելորդը», «Ժպիտ», «Ստամոքս», «Տերտերը» պատմվածքներում, «Դատաստան» ողբերգությունում և այլն Դեմիրճյանը ամբող սրտով պաշտպանում է հասարակ մարդկանց ինրավունքները:

1923 թվականին գրեց «Քաջ Նազար» կատակերգությունը, որը նույն թվականին հայտնվեց Երևանի բեմահարթակներում, 1924 թվականին Թիֆլիսում:

Դեմիրճյանի 30-ականներում գրված «Նապոլեոն Կորկոտյան», «Կապուտան», «Հայրենի երկիր» պիեսները մեծ ազդեցություն են թողել հայ դրամատուրգիաի վրա:

Նրա ամենանշանավոր երկն է «Վարդանանք» պատմավեպը։ Այս վեպում պատկերված է 5-րդ դարում հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարը Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ։

Գրել է գրականագիտական, լեզվաբանական, պատմագիտական, արվեստաբանական հոդվածներ։ Դեմիրճյանի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։

Մահացել է 1965 թվականի դեկտեմբերի 6-ին, Երևանում:

Դերենիկ Դեմիրճյանը Ավետիք Իսահակյանի հետ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր