ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Ցանկացած տարբերակի դեպքում լեգիտիմացվում է Նիկոլին դուր եկած սերժիկական Սահմանադրությունը». Նաիրի Բադալյան
03:15, 19.02.2020 | mamul.am
4660 | 0

Քաղաքագետ Նաիրի Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսպես կոչված «հանրաքվեի» մասին կամ թե ինչպես ընտրություն առաջադրել վատի, շատ վատի ու նորից վատի միջև՝ ցանկացած դեպքում ձեռքի հետ լեգիտիմացնելով Սերժիկի Սահմանադրությունն ու Նիկոլի ավտորիտարիզմը: Ուրեմն` փորձենք դիտարկել, թե իրականում ինչ «ընտրություն» է ժողովրդին առաջարկում կատարել իշխանությունն իր նախաձեռնած «սահմանադրական հանրաքվեով» ապրիլի 5-ին:

Առկա իրավիճակ-կա դիկտատորական համակարգ նախատեսող սերժիկական Սահմանադրություն, որն իր ընձեռած ավտորիտարիզմի հնարավոություններով շատ է դուր եկել Նիկոլին ու նա ուզում է ամեն գնով պահած լինել, բայց դրա հետ կապված երկու լրջագույն պրոբլեմ կա.
1. Այն հասարակության կողմից մերժվում է որպես սերժիկական, կեղծված ու ոչ լեգիտիմ:
2. Արդեն երկու տարի է՝ հասարակությունը նոր Սահմանադրություն է ուզում, որ էլ «էն սերժիկականը» չլինի:

Ըստ այդմ` իշխանությունն ուներ խնդիր` ինչ ու ինչպես անել, որ իբր թե Սահմանադրությունը փոխել, բայց այն չփոխել (ախր շատ լավն է էս դիկտատորական կոստյումը, ափսոս է նրա վրա մկրատ քաշել ու փչացնել...):

Ինչևէ, ելքը գտնված է, այդ Սահմանադրության մեջ մի 6-րդական, 8-րդական անիմաստ կետ ես գտնում, դրա շուրջը մի տուֆտա սկանդալ ես սարքում տիեզերական մասշտաբի, հենց էդ անիմաստ կետը փոխելու պահանջով ու տիեզերական աղմուկով հանրաքվե ես նշանակում այնպես, որ բոլորի ուշադրությունը շարունակվի կենտրոնացված մնալ քո սարքած սկանդալի վրա ու նույնիսկ ոչ մեկին չհետաքրքրի էլ, թե ինչ հարց է առաջադրված հանրաքվեում ու ինչ է այն փոխելու Սահմանադրության մեջ:
Դու միայն ասա` «հարևան անգրագետ Պողոս, հանրաքվեին «այո» ասելով սեռժիկին «ոչ» ես ասում»: Էդքանը հերիք է:

Արդյունքում ապրիլի 5-ին Հայաստանի բնակչությունը, չիմանալով անգամ, թե ինչ հարց է դրված հանրաքվեի ու ինչ է այն փոխելու ոչ լեգիտիմ, սերժիկական դիկտատորական սահմանադրության մեջ, ունի հետևյալ 3 հնարավորությունները.

1. Հավատալ իշխանությանը, կույր-կույր գնալ ու «Այո» ասել հանրաքվեին ու…
ա) լեգիտիմացնել սերժիկական դիկտատորական սահմանադրությունը,
բ) հերթական քարտ բլանշը տալ Նիկոլին ու նրան դարձնել բացարձակապես անվերահսկելի դիկտատոր:
Մեղմ ասած՝ վատ, շատ վատ տարբերակ է:

2. Հակադրվել օրվա իշխանությանը և «Ոչ» ասել հանրաքվեին ու`
ա) լեգիտիմացնել սերժիկական դիկտատորական Սահմանադրությունը,
բ) անվստահություն հայտնել Նիկոլին ու փաստացի վստահություն հայտնել ՀՀԿ-ին ու Սերժիկի կլանին: Մեղմ ասած՝ վատ, շատ վատ, կատաստրոֆիկ վատ տարբերակ է, որը սակայն, գործնականում չի կարող լինել, քանի դեռ Մուկուչյանը սաղ է:

3. Չմասնակցել հանրաքվեին և`
ա) լեգիտիմացնել սերժիկական դիկտատորական Սահմանադրությունը,
բ) նիկոլի աչքը մտնելու քարտ բլանշ տալ թվագեղանկարիչ Մուկուչյանին:
Դարձյալ վատ, շատ վատ տարբերակ է:

Նկատեցի՞ք՝ ցանկացած տարբերակի դեպքում լեգիտիմացվում է Նիկոլին դուր եկած սերժիկական դիկտատորական Սահմանադրությունը:

Իսկ դատելով նրանից, որ հասարակության մի մասի ու թվագեղանկարիչ Մուկուչյանի ճաշակներն էլ բռնում են, ու կասկած չկա, որ «Այո»-ն կանցնի, արդյունքում ապրիլի 6-ից Հայաստանը կունենա նույն ոչ լեգիտիմ սերժիկական սահմանադրությունը, բայց արդեն «մաքրված» ոչ լեգիտիմության խարանից ու «սերժիկականի» ամոթալի ընկալումից:
Նիկոլն էլ ինչ կուզեր՝ մութ գիշեր, կեր խմիր, քեֆ արա, Նազար ջան...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր