ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Սա եթե դիվանագիտական հնարք չէ, ապա իրականության հետ ոչ մի աղերս չունեցող պատրանք է». Վարդան Ոսկանյան
04:20, 19.02.2020 | mamul.am
5927 | 0

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էթնիկ ադրբեջանական ինքնությունը ձևավորվել է նաև ռուսական միջամտության արդյունքում՝ պոկվելով համաիրանական-շիայական, պատկերավոր ասած, մեծ էթնիկ-դավանական տարերքից և դեռևս ոչ ամբողջապես բյուրեղացել՝ անցնելով հայկական ինքնության հետ հակադրության երկարատև փուլով, որն այժմ էլ ընթացքի մեջ է։

Հետևաբար, նույն այդ ադրբեջանական ինքնությունը, ըստ էության, խարսխված է երկու՝ հակաիրանական և հակահայկական առանցքների շուրջ, որոնք ենթադրում են համաիրանական-շիայական անցյալի ժխտում և հայության հետ շարունակական հակադրություն։

Ըստ այդմ, գոնե պատմության այժմյան հոլովույթում հավատամքը, թե հնարավոր են երկարաժամկետ անամպ հարաբերություններ Իրանի և Ադրբեջանի միջև, կամ Արցախյան հակամարտության այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի հայկական և ադրբեջանական կողմերի համար, եթե դիվանագիտական հնարք չէ, ապա իրականության հետ ոչ մի աղերս չունեցող պարզամիտ պատրանք է»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր