ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Ի վերջո, ո՞վ է պատասխանատվություն կրելու այսքան զոհի համար». պարզաբանում է Արտակ Դավթյանը
14:11, 18.02.2020 | mamul.am
5287 | 0

Վարչապետի հետ խորհրդակցությունից հետո Դուք հայտարարություն տարածեցիք, որ բացթողումները շտկելու մասին էր խոսքը, որպեսզի դեպքերը չկրկնվեն: Փակագծերը կբացե՞ք՝ ի՞նչ բացթողումների մասին էր խոսքը, որ ամիսուկեսվա ընթացքում մահվան 13 դեպք է եղել հայկական բանակում, լրագրողի հարցին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը պատասխանեց. «Ե՛վ կատարված, և՛ կատարվող, և՛ կատարվելիք միջոցառումների վերաբերյալ չէի ցանկանա փակագծերը բացել, քանի որ շատ ընդգրկուն է: Ես կփորձեմ տեղեկատվության հետ կապված այն բացը, որ եղել է այս ընթացքում, լրացնել և պարբերաբար կատարվող միջոցառումների վերաբերյալ հասարակության իրազեկման մակարդակն ավելի հասու դարձնել»:

Անդրադառնալով Արցախի ՊԲ պաշտոնյաների հրաժարականի լուրերին՝ Ա. Դավթյանն ասաց. «Արցախի Պաշտպանության նախարարի հրաժարականը, կարծում եմ, մեր իրավասության մեջ չէ: Դա Արցախի նախագահի և Պնախարարի խնդիրն է, չեմ կարող մեկնաբանել: Ինչ որոշում ընդունի ղեկավարությունը, մենք պարտավոր ենք կատարել»:

Հարցին՝ ի վերջո ո՞վ է պատասխանատվություն կրելու այսքան զոհի համար, Ա. Դավթյանն ասաց. «Մենք ունենք օրենք և մեղավորին կվճռի դատարանը: Այնպես որ, նշանակել պատասխանատուներ որևէ դեպքի հետ կապված՝ ճիշտ չեմ համարում: Ծառայողական քննություններ բոլոր դեպքերում անցկացվում են՝ ելնելով քննության արդյունքներից, մենք ունենք և՛ կարգապահական կանոնադրությամբ օժտված բոլոր իրավունքներով կատարված սպայական կազմի, և՛ պաշտոնից հեռացումներ, և՛ զորացրումներ, և՛ այլ կարգապահական տույժեր: Ունենք նաև խրախուսումներ, որոնք կանխել են ինքնասպանությունները»:

Հաջորդ հարցին՝ բանակում կա՞ն քրեական ենթամշակույթի կրողներ, պաշտոնյան պատասխանեց. «Բանակում քրեական ենթամշակույթի մասով պատասխանները պետք է տրվեն քրեական գործի շրջանակներում: Ընդհանուր գլոբալ մեծ առումով նման տարրեր, իհարկե, կան բանակում, ինչպես նաև հասարակության մեջ: Չի կարող հասարակությունում դա լինել և բանակում չլինել: Իհարկե, բավականին դաշտ ունենք աշխատելու»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր