ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
#NASA-ն պատրաստվում է Վեներայի, Իոյի ու Տրիտոնի վրա առաքելություններ իրականացնել #Discovery ծրագրի միջոցով
18:05, 18.02.2020 | mamul.am
9487 | 0

Միացյալ Նահանգների Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) Discovery ծրագիրը գործարկվել է 1992-ին: Տիեզերական գործակալությունն ընտրում է այն նախագծերից, որոնք ուղղված են արևային համակարգի տարբեր օբյեկտների ուսումնասիրությանը: Առաջարկվող նախագծերը պետք է բավարարեն երկու հիմնական չափանիշի՝ առաքելության ընդհանուր արժեքը չպետք է գերազանցի 450 մլն դոլարը, իսկ ապարատի գծագրումը և ստեղծումը չպետք է շատ ժամանակ խլի:
2019-ին հայտարարվեց նոր մրցույթի մասին, որի ժամանակ NASA-ն ընտրեց 16 նախագիծ՝ հատկացնելով յուրաքանչյուրին 3 մլն դոլար՝ հետագա 9 ամիսների ընթացքում իրենց առաքելությունների հայեցակարգի զարգացման համար: Discovery ծրագրի շրջանակներում չորս նոր նախագծերից երկուսը վերաբերում են Վեներայի հետազոտությանը, իսկ մյուսները՝ Իո (Յուպիտեր) ու Տրիտոն (Նեպտուն) արբանյակների ուսումնասիրմանը։ Հաջորդ տարի չորսից մեկ կամ երկու նախագծերը կընտրվեն տիեզերական առաքելության իրականացման համար։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր