ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Մեղավորության ոչ մի զգացում, սեփական աշխատանքի թերացման ոչ մի գիտակցում». Արման Բաբաջանյան
16:40, 18.02.2020 | mamul.am
6305 | 2

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բանակի արդիականացումն առաջնահերթություն է, բանակը չի կարող թիրախ լինել. ստեղծված իրավիճակի համար մեղավոր են բանակում բույն դրած հոռի բարքերը և դրա հովանավոր խավարամիտ զինվորականները

Այսօր Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության ու Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փակ նիստում տեղի ունեցավ Զինված ուժերում վերջին շրջանում արձանագրված սպանությունների ու ինքնասպանությունների դեպքերն ուսումնասիրելու նպատակով հրավիրված քննարկում, որին մասնակցում էր նաև Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։

Առանց քննարկման մասրամասները ներկայացնելու ցավով պետք է արձանագրեմ, որ չափազանց հիասթաված եմ ԶՈՒ ԳՇ պետի հետ հանդիպումից։ Դրա պատճառն այն է, որ Զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչն իր անմիջական մեղավորությունն ու պատասխանատվությունը չի համարում վերջին շաբաթներին բանակում տեղի ունեցող սահմռկեցուցիչ դեպքերը։ Մեղավորության ոչ մի զգացում, սեփական աշխատանքի թերացման ոչ մի գիտակցում։ Ահա այս տպավորությունը թողեց Արտակ Դավթյանի հետ հանդպիպումը։

Գլոբալ իմաստով, մենք՝ քննարկման մասնակից պատգամավորներս, ևս մեկ անգամ համզովեցիքն, որ ցավոք մեր բանակում շարունակում է իշխել նախնադարյան մտածողությունն ու խավարը, որ մեր զինված ուժերը շարունակում են ապրել կիսասովետական՝ գողական, քրեական հոռի բարքերով ու ավանդույթներով։ Այս իրողությունների գիտակցումը ևս մեկ անգամ ընգծում է մեր զինված ուժերի արդիականացման, համաշխարհային լավագույն փորձի ուսումնասիրության արդյունքում բանակում նոր վարքուկանոնի, հարաբերությունների նոր մոդելների ներդրման անհրաժեշտությունը։

Բանակը բոլորինս է ու բոլորս անելիք ունենք բանակն ավելի լավը դարձնելու կենսական գործում։ Արմատական բարեփոխումները բանակում անհետաձգելի անհրաժեշտություն են և դա պետք է վերաբերվի նաև բանակի բարձրագույն ղեկավարությանը։ Մեզ անհրաժեշտ են առանձին վերցրած ամեն մի զինվորի ու ընհանուր առմամբ զինված ուժերի համար անհատական պատասխանատվություն զգացող բարձրաստիճան հրամանատարներ ու զինվորականներ, որոնք յուրաքանչյուր զինվորի հետ տեղի ունեցածն ու դրա բացահայտումը կհամարեն անձնական պատվի խնդիր։

Հակառակ դեպքում, մենք շարունակելու ենք ամեն օր կամ ամեն շաբաթ լսել բանակից եկող հերթական գույժը, որը, դառնալով անձնական ողբերգությունների պատճառ առանձին ընտանինքերում, գլոբալ իմաստով վկայում է համազգային, համապետական ողբերգության մասին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր