ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Արցախում ձայների գնման հարցով համատարած խոսակցություններ են». Մանվել Սարգսյան
00:10, 19.02.2020 | mamul.am
4295 | 0

«Արցախում ձայների գնման հարցով համատարած խոսակցություններ են: Երբ մարդկանց հետ խոսում ես, այնպիսի բաներ են պատմում, որ չգիտես… Այդ զրույցների մթնոլորտը շարունակվում է: Ես չգիտեմ՝ այդ հարցով իրավապահները կզբաղվե՞ն, թե՞ չեն զբաղվի: Ի վերջո՝ գործող իշխանությունն է, այն, ինչ եղել է անցյալում»,- Factor TV-ի եթերում ասել է քաղաքագետ Մանվել Սարգսյանը:

Հարցին, թե Արցախի նախագահի պաշտոնում ո՞ր թեկնածուին է տեսնում, քաղաքագետը պատասխանել է. «Ես տեսնում եմ այն, ինչի մասին այնտեղ խոսում են՝ որպես դեմքի, ոչ որպես ֆավորիտի: Խոսում էին Արայիկ Հարությունյանի գործունեությունից, Մասիս Մայիլյանի և Բաբայանի: Զարմանալի է, բայց մեկ անգամ չեմ լսել անգամ, որ Վիտալի Բալասանյանի մասին մեկը խոսի: Ինչո՞ւ… որովհետև ինտրիգն այստեղ է, բևեռներն այստեղ են ստեղծվում, մարդիկ բևեռներին են նայում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Արցախում ձայների գնման հարցով համատարած խոսակցություններ են». Մանվել Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր