ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
««Մարտի 1»-ի գործի ճակատագիրը վտանգված է». Սեդա Սաֆարյան
00:35, 19.02.2020 | mamul.am
8866 | 0

Փաստաբան Սեդա Սաֆարյանն այսօր «Առաջին լրատվական»-ի եթերում անդրադարձել է «Մարտի 1»-ի գործի դատական ընթացքի անընդհատ հետաձգումների շղթային:

«Եթե միջոցներ չձեռնարկվեն, նաև ԲԴԽ-ն, ինչպես նաև մենք՝ կողմերս, գործուն միջոցներ չձեռնարկենք, այս հետաձգումների շղթան չի ավարտվի: Պաշտպանական թևին ձեռնտու են այս հետաձգումները, ամեն պատեհ-անպատեհ առիթ օգտագործելով՝ նրանց մոտ ստացվել է դատական նիստը հետաձգել»,-ասել է նա:

Նա նշել է, որ այս առումով տուժող կողմը շատ վատ վիճակում է հայտնվել: Նրա խոսքով՝ դատարանն ավելի շատ հակված է ամբաստանյալների շահերի պաշտպանւթյունն ապահովելուն. «Տեսնում եմ, որ փոքր-փոքր օգնություններ նրանց նկատմամբ առկա են, ինչը վտանգավոր եմ տեսնում այս գործի ճակատագրի առումով: Ես՝ որպես տուժող կողմ, կարծում եմ, որ ժամանակն է՝ միջոցներ ձեռնարկել, իսկ այդ տարբերակներից մեկն այն է, որ այդ քրեական գործի որոշակի հանգամանքներ ավելի խորացված ներկայացվեն և մտածվի, թե արդյոք բավարար էր ամբաստանյալներին միայն այս մեղադրանքն առաջադրելը»,- ասել է Սաֆարյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր