ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հատել է 2000-ը․ վարակակիր է 74.185 մարդ
10:35, 19.02.2020 | mamul.am
5698 | 0

Չինաստանում COVID-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից մահացածների թիվը հասել է 2004-ի, հայտնել է Չինաստանի Հիգիենայի և առողջապահության հարցերով պետական կոմիտեն: 14.376 մարդ վերականգնվել և դուրս է գրվել հիվանդանոցներից, 74․185 մարդ վարակակիր է համարվում, 5․2 հազ․ մարդ գտնվում է հիվանդանոցում։ COVID-19 կորոնավիրուսի դեպքեր են գրանցվել 25 երկրում։

Չինաստանի սահմաններից դուրս մեկական մահեր են գրանցվել 5 երկրում՝ Ճապոնիայում, Հոնկոնգում, Ֆիլիպիններում, Ֆրանսիայում և Թայվանում:

Մահացածների ռեկորդային թիվ է գրանցվել Հուբեյ նահանգում: Անցած տարվա դեկտեմբերի վերջից ընդհանուր առմամբ գրանցվել է հիվանդության 1693 նոր դեպք, մեկ օրվա ընթացքում մահացել է 132 մարդ, հիվանդների ընդհանուր թիվը հասել է 50.6 հազարի: Ուհան քաղաքում մահացել է 116 մարդ, հայտնաբերվել է 1660 նոր դեպք: Ընդհանուր 94 հաստատված հիվանդության դեպք է գրանցվել Հոնկոնգում, Մակաոյում և Թայվանում:
Diamond Princess ճամփորդանավի ուղևորները, որոնք երկու շաբաթ անցկացրել են կարանտինում՝ Ճապոնիայի ափերի մոտ, տարհանվել են։ Կորոնավիրուսի տարածման պատճառով՝ հունվարի 20-ից փետրվարի 13-ը, Չինաստանում չեղարկվել է 78 հազար թռիչք և վերադարձվել է 13 միլիոն ավիատոմս:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր