ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Սա նախադեպ է ՀՀ-ի համար՝ Թուրքիայից և Ռուսաստանից նյութական փոխհատուցում պահանջելու առումով». Տիգրան Խզմալյան
03:25, 20.02.2020 | mamul.am
6481 | 0

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կրեմլը, Հաագան և Հայաստանը
Օրվա միջազգային բոցն է Հաագայի միջազգային դատարանի որոշումն ընդդեմ Ռուսաստանի, որը պարտավորեցվում է վճարելու 50 միլիարդ դոլար Խոդորկովսկու «Յուկոսին»։ Կրեմլը, իհարկե, իզուր չէ նախապես պատրաստել օրենք միջազգային պարտավորությունների անտեսման մասին, սակայն դա չի օգնի, քանի որ Հաագայի դատարանի որոշմամբ հետայսու բռնագրավվելու է Ռուսաստանի ցանկացած սեփականությունն արտասահմանում` ի հաշիվ այդ վիթխարի պարտքի։ Սակայն մեզ դա պետք է հետաքրքրի մեկ այլ տեսակետից. սա նախադեպ է նաև ՀՀ-ի համար Թուրքիայից և նույն Ռուսաստանից մեր ազգային հարստությունը զավթելու և բռնագրավվելու դիմաց նյութական փոխհատուցում պահանջելու առումով։ Եվ այդ գումարը կարող է շատ ավելի մեծ լինել։ Սակայն, նախևառաջ, պետք է հռչակել ՀՀ-ն առաջին Հանրապետության, այլ ոչ թե ՀԽՍՀ իրավահաջորդ, ինչպես հիմա է, և ամենակարևորը՝ չեղյալ հայտարարել միջազգային դատարանում 1921թ․ ռուս-թրքական պայմանագրերը ՀՀ վերաբերյալ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր