ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Գևորգ Դերձյանը՝ 3-րդ հարկից ընկած 1.5 տարեկան երեխայի մասին
11:45, 19.02.2020 | mamul.am
4698 | 0

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փետրվարի 13-ին 3-րդ հարկից ընկած ու ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ընդունված 1.5 տարեկան երեխայի առողջությանն այլևս վտանգ չի սպառնում, շաբաթվա վերջում հնարավոր է դուրս գրվի: Փոքրիկի մոտ առկա էր փակ գանգուղեղային վնասվածք, ուներ գլխուղեղի սալջարդ՝ միջին աստիճանի ծանրության։

Հոսպիտալացվել էր վերակենդանացման բաժանմունքում։ Այժմ նյարդավիրաբուժական բաժանմունքում է։ Վիճակը գնահատվում է բավարար»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր