ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
#Boeing-ը 400 միավոր 737 MAX ինքնաթիռ կստուգի՝ վառելիքի բաքում հայտնաբերված օտար իրերի պատճառով
19:20, 19.02.2020 | mamul.am
8180 | 0

Ամերիկյան Boeing ընկերությունն ստուգումներ է սկսում մի քանի 737 MAX օդանավերի վառելիքի բաքերում օտար իրերի հայտնաբերումից հետո։ Այս մասին գրում է Bloomberg գործարար տեղեկատվական գործակալությունը՝ վկայակոչելով 737 MAX ծրագրի գլխավոր տնօրեն Մարկ Ջենքսին:

Փաստաթղթում Ջենքսն իր ենթականերին հայտնել է, որ պատվիրատուներին ուղարկվող օդանավերի վառելիքի բաքերում օտար իրերի առկայությունն անթույլատրելի է: Գործակալության տվյալներով՝ պատճառը եղել է գործիքների մասերի և լաթերի կտորների հայտնաբերումն այս տիպի մի քանի ինքնաթիռների բաքերում:

Ջենքսը հրահանգել է, որպեսզի բոլոր այդ օդանավերը ստուգվեն` վտանգավոր թերությունը շտկելու համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր